Armenian text to speach

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կայցելի Իրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը սպասում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում կայցելի Թեհրան, հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Քազեմ Ջալալին։
«Երկու երկրների միջև հարաբերություններն այժմ հասել են ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի։ Մենք սպասում ենք, որ Վլադիմիր Պուտինը շուտով կայցելի Թեհրան», – Ջալալիի խոսքերն է մեջբերել դեսպանատան մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հիեցնենք, որ մայիսի 14-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ու Մոսկվան պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իրան կատարելիք այցին։ Սակայն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն։
Պուտինը առաջին անգամ Իրան այցելել է 2007 թվականի հոկտեմբերին՝ Կասպից ծովի պետությունների երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այդ այցի ընթացքում նա առաջին անգամ հանդիպեց երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հետ։

Նրա հաջորդ այցը տեղի ունեցավ ութ տարի անց՝ 2015 թվականի նոյեմբերին, Իրանի մայրաքաղաքում կայացած գազ արտահանող երկրների ֆորումի ժամանակ։
Պուտինը կրկին այցելեց Թեհրան 2017 թվականի նոյեմբերին՝ իրանա-ռուս-ադրբեջանական բանակցությունների համար։
2018 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի առաջնորդը մասնակցեց սիրիական կարգավորման խթանման Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների երրորդ հանդիպմանը, որը տեղի ունեցավ Իրանի մայրաքաղաքում։

2022 թվականի հուլիսին Պուտինը կրկին այցելեց Թեհրան՝ մասնակցելու Աստանայի յոթերորդ ձևաչափի հանդիպմանը։ Ռուսաստանի նախագահի Իրան կատարած բոլոր հինգ այցերն էլ աշխատանքային բնույթ էին կրում։




Լրահոս