– Պարո՛ն վարչապետ, ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայտնի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, ձեր արձագանքն ենք խնդրում այդ հայտարարությանը:
– Գիտե՞ք, Ազգային Ժողովում ես բավականին արդյունավետ համագործակցել եմ նույն ՀԱԿ-ի պատգամավորների հետ, ու միասին բազմաթիվ օրենսդրական նախագծեր ենք ավելի լավը դարձրել կամ զարգացմանը տանող նախաձեռնություններ ենք իրականացրել: Վստահ եմ, որ նույն Գագիկ Ջհանգիրյանի, Հրանտ Բագրատյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի և մեր մյուս գործընկերների հետ մենք դեռ շատ դրական գործեր կանեինք, եթե ես մնայի Ազգային Ժողովում:
Բայց ավելի քան վստահ եմ, որ հիմա այդ համատեղ աշխատանքը կրկնակի ավելի օգուտ կարող է բերել մեր երկրին, ու ես անպայման փորձելու եմ կրկնակի ավելին համագործակցել ԱԺ իմ բոլոր գործընկերների հետ:
Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը: Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը: Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները և որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են:
Հոդվածն ամբողջությամբ՝ tert.am-ում: