
Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդի առաջին հաստատված դեպքը։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հիվանդությունն ի հայտ է եկել մոծակի խայթոցից հետո և լաբորատոր հետազոտությամբ արդեն իսկ հաստատվել է։
Արևմտյան Նեղոսի տենդը վիրուսային հիվանդություն է, որն այս սեզոնին՝ հունիսից հոկտեմբեր, հատկապես տարածված է մոծակների ակտիվության պատճառով։ Բժիշկներն ահազանգում են՝ առաջին ախտանշանների դեպքում՝ գլխացավ, մկանային ցավեր, թուլություն, ջերմություն և սրտխառնոց, անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի ։
Ներկայում հիվանդության դեմ պատվաստանյութ կամ հատուկ բուժում չկա, ուստի առողջապահության նախարարությունն ընդգծում է կանխարգելման կարևորությունը՝ միջատներից պաշտպանող միջոցների օգտագործում, երկարաթև հագուստ և բաց տարածքներում զգուշություն։