Armenian text to speach

Վրաստանի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարաջանովի տուն-թանգարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրեր են. այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը:

Վրաստանի մշակույթի նախարարը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Հյուրերը թանգարանում ծանոթացել են մեծանուն կինոռեժիսորի կյանքի և գործունեության մասին պատմող վկայություններին, թանգարանի հիմնադրման պատմությանը:

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել թանգարանի դերն ու առաքելությունը Փարաջանով արվեստագետի ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու գործում: Նա նաև թանգարանի տպավորությունների մատյանում գրառում է կատարել՝ ներկայացնելով իր տպավորությունները:




Լրահոս