Իրանի Իսլամական Հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին իր ուղերձում կոչ է արել մուսուլմանական երկրներին դադարեցնել ամեն տեսակի օգնությունը Իսրայելին և կանխել վերջինիս կողմից պաղեստինցիների դեմ հետագա բռնությունները Գազայի հատվածում:
Խամենեին նշել է, որ մուսուլմանական կառավարությունները պետք է արգելափակեն Իսրայելին օգնություն տրամադրելու բոլոր ուղիները և զսպեն նրա հանցավոր գործողությունները Գազայում:
Իրանի առաջնորդը հատկապես քննադատել է ԱՄՆ-ին՝ նշելով, որ վերջինս Իսրայելի հանցագործությունների հանցակիցն է: Նա կոչ է արել տարածաշրջանի մուսուլմանական երկրներին ստիպել ԱՄՆ-ին դադարեցնել աջակցությունը:
Ուղերձում նաև նշվում է, որ չնայած հակառակորդների ջանքերին՝ ջնջել Պաղեստինի անունն ու հիշողությունը, այսօր Պաղեստինի անունն ավելի վառ է փայլում, քան երբևէ, իսկ սիոնիստների և նրանց աջակիցների հանդեպ հասարակական ատելությունն ավելի ուժեղ է, քան երբևէ:
Այս ուղերձը հրապարակվել է հինգշաբթի օրը և ուղղված է եղել միլիոնավոր մուսուլման ուխտավորներին, ովքեր գտնվում են Մեքքայում՝ իրենց կրոնական ծեսերը կատարելու համար:
Անի Վարդանյան

























































































