Armenian text to speach

Խոզնավարում երկու օր առաջ նորից կրակոցներ են հնչել. համայնքապետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ըստ համայնքապետի չնայած երկու օր առաջ արձանագրված կրակոցներին, այս պահին գյուղում խուճապային տրամադրություններ չկան։ Այս մասին ArmLur.am-ը հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի ղեկավար Վահան Զաքյանը։

Համայնքի ղեկավարը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, կրակոցներ եղել են 2 օր առաջ, իրավիճակը ներկայում կայուն է, և բնակիչների շրջանում խուճապ չի նկատվում։

Համայնքում չեն արձանագրվել զոհեր կամ վիրավորներ, իսկ բնակիչները շարունակել են իրենց բնականոն գործունեությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ առավոտյան հայտնել էր, որ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ:

ArmLur.am-ի հետ զրույցի ժամանակ, ինչպես հայտնում է Խոզնավարի համայնքապետ Վահան Զաքյանը կարկոցների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել է բնակելի տուն:

Վնասված տունը հեռու է գտնվում դիրքերից, ինչից էլ կարող ենք ենթադրել, որ հատուկ են թիրախավորել:

«Գյուղում կրակոցներ չեն լսվել, ես ինքս առավոտյան լուրերից եմ տեղեկացել: Վնասված տան բնակիչն էլ տարեց կին է՝ 90-ն անց, մենակ է ապրում, ինքն էլ չի լսել, որ իր տան ուղղությամբ կրակոց է եղել»,- ասաց համայնքապետը:

Տեղեկացնենք, որ ՀՀ ՊՆ ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Մարիանա Սարգսյան




Լրահոս