Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի նոր կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր կառավարությունը առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի էներգետիկայի ոլորտին, տրանսպորտի սակագնին և սպասարկմանը:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով նոր կառավարության ամենակարևոր անելիքներին, նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Ըստ նրա, տրանսպորտի ներկա վիճակն ու սակագնի հարցը շարունակում է մտահոգիչ մնալ:

Նա նաև նշեց, որ իրենք էլիտար շենքերի հարցով պետք է դիմեն նորանշանակ վարչապետին:

«Վարկեր են վերցնում, էլիտար շենքեր կառուցում, որոնք չեն բնակեցվում: Էլիտար շենքերի փոխարեն պետք է կառուցվեն սոցիալական բնակարաններ», – նշեց նա:




Լրահոս