Armenian text to speach

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի պաշտպանության ուժերը հինգշաբթի գիշերը՝ Իդ ալ-Ադհայի նախօրեին, ավիահարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Իսրայելական կողմը հայտնել է, որ թիրախավորվել է «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքերի արտադրամասը։

Հարվածներից առաջ տեղի բնակչությանը տարհանման նախազգուշացում էր արվել։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը և նախագահ Ջոզեֆ Աունը խստորեն դատապարտել են հարվածները՝ որակելով դրանք որպես միջազգային համաձայնագրերի խախտում։

Հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի և զինված խմբավորման միջև վերջին վեց ամիսների ընթացքում գործող հրադադարի պայմաններում։ Կատարվածի վերաբերյալ «Հեզբոլլահ»-ից մեկնաբանություն չի եղել։

Անի Վարդանյան




Լրահոս