Մսամթերքի ու կաթնամթերքի շուկայում Զատիկին ընդառաջ կլինեն որոշակի թանկացումներ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
«Կաթնամթերքը գնալով թանկանում է, մսամթերքը բացառություն կազմեց Ամանորի նախօրեին, երբ շատ դեպքերում նույնիսկ գնի անկում տեղի ունեցավ», – նշեց նա, հավելելով, թե թանկացումները կլինեն 7-10 տոկոսի սահմաններում, և դա կլինի մինչ տարվա ավարտը:
Անդրադառնալով Զատկի տոնին սպասվող թանկացումներին, նա նշեց, որ փորձը ցույց է տալիս, թե, օրինակ, ձվի թանկացումն անխուսափելի է Հայաստանի պայմաններում:
«Եթե խելամիտ ղեկավարում լինի, մեր պայմանները թույլ են տալիս, որ խուսափենք թանկացումներից», – նշեց նա:
Նաիրա Հովհաննիսյան