Armenian text to speach

Սահմանափակումներ են մտցվել Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել չվերթների ընդունման և մեկնման համար։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։

«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել դրանց ընդունման և մեկնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

40 րոպե անց սահմանափակումներ են մտցվել նաև Վնուկովո օդանավակայանում։

Մոսկվայի ժամանակով 5:17-ին Կորենյակոն հայտնել է Դոմոդեդովոյում, Ժուկովսկիում և Վնուկովոյում սահմանափակումների վերացման մասին։

Չվերթների ընդունման և մեկնման սահմանափակումներ են մտցվել նաև Կալուգայի և Սարատովի օդանավակայաններում։

Նույն գիշեր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր մայրաքաղաք ուղղություն վերցրած ինը անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին ՀՕՊ ուժերի կողմից։

Անի Վարդանյան




Լրահոս