
Ռուսաստանի 2011 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստի որոշման համար կազմակերպված հարցման առաջին շաբաթը սենսացիոն արդյունքներ ունի, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի և “Կրասնոդար”-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն առայժմ զբաղեցնում է 1-ին տեղը: Sovsport.ru-ն նշում է. “Մեր անցկացրած քվեարկությունների ժամանակ երբեք նման դեպք չէր գրանցվել, երբ ֆուտբոլիստը, ում թիմը առաջնությունում գրավել է 9-րդ տեղը, լինի առաջատար: Յուրա Մովսիսյանը հիանալի մրցաշրջան անցկացրեց, իսկ “Եվրո-2012″-ի ընտրական փուլում մեր հավաքականի պաշտպանների համար բարդություններ ստեղծեց: Մովսիսյանի օգտին քվեարկում է ամբողջ Հայաստանը”:Քվերկության առաջին շաբաթից հետո լավագույն հնգյակում հայտնվել են հետևյալ ֆուտբոլիստները. Յուրա Մովսիսյան` “Կրասնոդար”, Անդրեյ Վորոնին` “Դինամո”, Սեյդու Դումբիա` “ԲԿՄԱ”, Միգել Դաննի` “Զենիթ”, Դմիտրի Կոմբարով` “Սպարտակ”:Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 27-ին. Sovsport.ru