Armenian text to speach

Երևի հենց այս առևտրի մասին էր խոսում Ալեն Սիմոնյանը. արցախցին` Սյունիքում գերեվարված անչափահասների դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունիսի 5-ին՝ կեսգիշերն անց ժամը 00։00-ից 01։00-ի հատվածում Սյունիք մարզի 2 անչափահաս տղաները ձիերը նստել են՝ հանդից անասուններին բերելու նպատակով և արդյունքում մոլորվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ թշնամին նկատել և գերեվարել է նրանց, ապա ադրբեջանցիները նստեցրել են մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ։ Այժմ նրանց գտնվելու վայրն անհայտ է։

«Ա՛յ, այսպես մեկ առ մեկ գերի ենք դառնալու թշնամուն, որովհետև խաղաղություն պարտադրողը մենք չենք։ Նորից կասեն` մեղավորը այդ տղաներն են, որովհետև չեն կռվել, պետք է կռվեին։ Երևի հենց այս առևտրի մասին էր խոսում Ալեն Սիմոնյանը»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքական-հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը` անդրադառնալով Սյունիքում երեկ կեսգիշերին թշնամու կողմից գերեվարված 2 անչափահաս տղաների հանգամանքին։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր էր, որ Տեղ համայնքի բնակինչները հայտնել են, որ սահմանը հատած երկու անչափահասներից մեկը Սյունիքի մարզի Արավուս գյուղից է, մյուսը` Տեղից:

Տեղեկացնենք, որ այսօր առավոտյան, դեպքից մանրամասներ իմանալու համար, ArmLur.am-ը փորձել է զրուցել Արավուս համայնքի ԺՊ Թեհմինե Մկրտչյանի հետ, սակայն վերջինս մեր հարցերին չպատասխանեց` անջատելով հեռախոսը։

Նանիկ Աղասյան




Լրահոս