Գիշերն այրվել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկի շրջանի Անդրեևկա գյուղի վարչական շենքը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ շենքը դիտավորյալ հրդեհվել է: Ինչպես РИА Новости -ին հայտնել է Սլավյանսկի վարչակազմի ներկայացուցիչը, «գիշերը մի քանի անհայտներ երկու մեքենայով ժամանել են և հրդեհել շենքը»:
Ռուսամետ ակտիվիստները կիրակի օրվանից պահպանում են իրենց կողմից գրավված Սլավյանսկի ոստիկանության շենքը: Ականատեսները հայտնում են, որ քաղաքին է մոտենում ռազմական տեխնիկա:
Երեկ երեկոյան Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է «Ահաբեկչական վտանգին դիմակայելուն և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելուն ուղղված անհապաղ միջոցների մասին» հրամանագիրը: