Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 70 նոր զոհ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 70 պաղեստինցի, ևս 190-ը վիրավորվել են, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներ են տեղափոխվել 70 դիակ և 189 վիրավոր», – գրել է նախարարությունը իր Telegram ալիքում։

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից՝ հակամարտության սրման սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 54,677-ի, վիրավորվել է 125,530 մարդ, հայտնել է նախարարությունը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Գազայում Իսրայելը անօդաչու թռչող սարքով հարված էր հասցրել լրագրողների խմբին, հայտնել է պաղեստինյան դիմադրության շարժումը՝ հավելելով, որ դրա հետևանքով զոհվել են տեղական հեռուստաալիքների երեք աշխատակիցներ։

Անի Վարդանյան




Լրահոս