Armenian text to speach

Իրանը խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Սիրիայի ենթակառուցվածքների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է իսրայելական ռեժիմի վերջին հարձակումները Սիրիայի պաշտպանական կենտրոնների և ենթակառուցվածքների վրա:

Էսմայիլ Բաղաեին ընդգծել է, որ սիոնիստական ռեժիմի հարձակումները Սիրիայի վրա տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի օրինակ են:

Իրանցի դիվանագետը այս հարձակումները որակել է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում՝ ավելացնելով, որ սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակումները Սիրիայի վրա հստակ օրինակ են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի, որն իրականացվում է այս իսլամական երկիրը ոչնչացնելու և թուլացնելու նպատակով և հանդիսանում է այդ հանցավոր ռեժիմի վտանգավոր ու օրինազանց բնույթի ապացույցը:

Բաղաեին ավելացրել է, որ տարածաշրջանում միջազգային խաղաղության ու անվտանգության խախտման պատասխանատվությունը կրում են Իսրայելի արևմտյան աջակիցները և զենք մատակարարողները, հատկապես՝ Միացյալ Նահանգները:

Անի Վարդանյան




Լրահոս