
Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը դուրս է եկել «Ռոլան Գարոս»-ի եզրափակիչ:
«Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցն աշխարհի 7-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետտին էր: 2,5 ժամ ձգված մրցախաղում իսպանացին հաղթեց 4:6, 7:6 (7:3), 6:0, 2:0 հաշվով:
«Ռոլան Գարոս»-ի եզրափակիչում Կարլոս Ալկարասը կխաղա աշխարհի առաջին ռակետ իտալացի Յանիկ Սինների և սերբ Նովակ Ջոկովիչի միջև հանդիպման հաղթողի հետ: