«ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը կարող են կապել միայն լավ գործողություններով և դրանք տեսանելի դարձնելով»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք Հովիկ Աբրահամյանի նշանակումով չեն փորձում կապել ԲՀԿ-ի ձեռքերն ու ոտքերը:
Ինչ վերաբերում է վարչապետի սայթաքումներին, Լյովա Խաչատրյանն ասաց. «Կներեք սայթաքում են սառույցի կամ բանանի կճեպի վրա: Ի՞նչ է նշանակում` վարչապետը սայթաքել է:
140.000 դոլարանոց բիոզուգարաններ էին գնում այն դեպքում, երբ կարելի էր այդ գումարով Վարդենուտի ջրամբար կառուցել, որը մի քանի գյուղ կոռոգեր:
Կամ 17 միլիոնի դասախոսություն էին կարդում, ինչպե՞ս կարելի է կովի ծծերը լվալ այն դեպքում, երբ այդ փողերը գյուղատնտեսության ոլորտում կարելի էր արդյունավետ ծախսել»: