Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Մարսել՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին: Այցի շրջանակում Մարսելի հայ համայնքի մասնակցությամբ Մարսելի քաղաքապետի կողմից ի պատիվ ՀՀ նախագահի կտրվի ընդունելություն:



















































































