Էջմիածինում հրաժարականներ են սպասվում. ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` առաջիկայում Էջմիածին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն ու համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը հրաժարական կտան:

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` հայրենի իշխանությունները պատրաստվում են Էջմիածնում արտահերթ ընտրություններ անցկացնել:

Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածուի փնտրտուքի մեջ է ու կարծես, թե արդեն գտել է: Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանի «սրտի» թեկնածուն Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանն է:

Վերջինիս արդեն Փաշինյանը տեղելացրել է, որ պետք է հանդիպումներ սկսի, կարողանա էջմածինցիներին համոզել ընտրել իրեն:

Շարունակելի…

Սոնա Գրիգորյան




Լրահոս