Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև երկկողմ առևտրային հարցերի շուրջ նոր նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Լոնդոնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը երկուշաբթի՝ հունիսի 9-ին, Լոնդոնում կհանդիպեն Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ առևտրային համաձայնագիրը քննարկելու համար: Հանդիպումը պետք է շատ լավ անցնի», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։
Նոր հանդիպման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել հունիսի 5-ին Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև հեռախոսազրույցի ժամանակ։
ԱՄՆ-Չինաստան առևտրատնտեսական բանակցությունները տեղի են ունեցել Շվեյցարիայում մայիսի 10-11-ին: Դրանց արդյունքներից հետո կողմերը հայտարարել են մայիսի 14-ից մաքսատուրքերի փոխադարձ նվազեցման մասին։

























































































