Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 441 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 182 կմ խորության վրա։
Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

























































































