Armenian text to speach

Ուկրաինան ինքն է պատրվակ տվել Ռուսաստանին լայնածավալ հարված հասցնելու համար. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական օդանավակայանների վրա ուկրաինական վերջին հարվածները ռուսական կողմին պատրվակ են տվել վճռական պատասխան միջոցառումների համար։

«Նրանք Պուտինին պատրվակ տվեցին երեկ երեկոյան նրանց մինչև դժոխք ռմբակոծելու համար: Դրա համար էլ ինձ դուր չեկավ։ Երբ իմացա այդ մասին, մտածեցի. «Հիմա նրանք պատասխան հարված կստանան», – ասել է ամերիկացի առաջնորդը։ Նա մեկնաբանում էր Կիևի վերոնշյալ հարձակումները և Մոսկվայի կողմից ի պատասխան ձեռնարկված զանգվածային հարվածը։

Թրամփը նաև ասել է, որ չի վախենում Ուկրաինայի հակամարտության միջուկային վերածվելուց։

«Ոչ: Հուսով եմ՝ ոչ», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը։




Լրահոս