Գերմանիայի իշխող վերնախավը բախում է հրահրում Գերմանիայի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանը դա չի ուզում, բայց պատրաստ է, եթե դա տեղի ունենա, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկներին և Գերմանիայի խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում։
«Գերմանիայի այսօրվա իշխող վերնախավը ստեղծում է իրավիճակի սրման նախադրյալներ՝ հրահրելով մեր երկրների միջև բախումներ: Արդյո՞ք Գերմանիայի ժողովուրդը ցանկանում է դա, հարց է: Մենք դա չենք ուզում: Բայց եթե դա տեղի ունենա, մենք պատրաստ ենք», – ասել է Վոլոդինը, ուղերձի տեքստը տեղադրված է Պետդումայի կայքում:






























