Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ՀՀԿ-ն աննախադեպ պարբերականությամբ նիստեր է գումարում, որոնց ընթացքում հիմնականում քննարկվում են պաշտոնանկությունների կամ նոր նշանակումների հարցերը: Ավելի ճիշտ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության վարչությանը պարզապես տեղեկացնում է իր կայացրած որոշումների մասին: Սակայն ազգային-պահպանողական արժեհամակարգից խոսող կուսակցության նիստերում, բացի պաշտոնների թեմայից, այլ հարցեր չեն քննարկվում, մինչդեռ վերջերս ՀՀԿ-ականների մասնակցությամբ մեկը մյուսի հետեւից տեղի ունեցան սկանդալային իրադարձություններ: Մասնավորապես, ՀՀԿ խորհրդի անդամ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, հարվածեց իրեն գողության մեջ մեղադրող կին գործարարին, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, ԱԺ-ում իր գործընկերոջը «հայվան» անվանեց, իսկ ԱԺ նորընծա նախագահ Սամվել Նիկոյանն էլ հանդես եկավ ականջները «լվացնելու» հորդորով: Հասկանալի է, որ հանրապետականներին, բացի պաշտոններից, այլ բան չի հուզում, բայց գոնե այս նախընտրական փուլում հարգարժան ցեղակրոնները փոքր-ինչ ուշադրություն դարձնեին այդ «ցեղի» որոշ ներկայացուցիչների վարքագծին:
«ՑԵՂ»-Ը ԴԵԳՐԱԴԱՑՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ