Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։
«Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ տվել, կարծում եմ, բայց նա հոգնած է, նա սթրեսի մեջ է։ Հինգ ամիս անընդմեջ սթրես», -շեշտել է նա։
Էրոլը նաև հավելել է, որ Մասկը հավատարիմ է իր սկզբունքներին և չի ցանկանում աջակցել անարդյունավետ դեմոկրատական նախաձեռնություններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ձեռնարկատեր Իլոն Մասկը հրապարակային վեճի մեջ են մտել քաղաքացիների համար հարկային արտոնությունների վերաբերյալ օրինագծի շուրջ։





























