Գինու փառատոնի մասին պատմող լրահոսում երեւում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ջերմ ողջունում արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հայկ Սանոսյանին, ում վերջերս Սրբուհի Գալյանը ազատեց աշխատանքից։
Նկարում պատկերված անձանց փոխհարաբերությունների ջերմությունն ակնհայտ է: Թեև մասնագիտական շրջանակներում էլ ընդունում են, որ Սանոսյանը պրոֆեսիոնալ պաշտոնյա է եղել, եւ հատկապես ԱՆ-ի վերահսկողության պետի պաշտոնում քիչ ծառայություններ չի մատուցել իշխանություններին: Բայց ինչպես բոլոր դեպքերում է հատուկ այս իշխանություններին, Սանոսյանի կարողություններն ու մատուցված ծառայությունները ոչինչ են իրենց համար: Եվ Սրբուհի Գալյանի թեթեւ ձեռքով Հայկ Սանոսյանը այս տարվա ապրիլի 25-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից:
Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ներկայումս նախկին պաշտոնյան դատարանում վիճարկում է նախարարի հրամանը՝ իր ազատման վերաբերյալ։
Սոնա Գրիգորյան
























