ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:
Հիշեցնենք, ավելի վաղ ArmLur.am-ի տեղեկություններով Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ սպանություն է եղել, հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Պարեկները ենթադրյալ կասկածյալին դեպքի վայրում կարողացել են վնասազերծել։
shamshyan.com-ի տվյալերով դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու դեպքի հանգամանքները։





























