Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմուկ քաղաքում ավարտվել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը: Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիան ներկայացնում էբոլոր մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին.

1-ին տեղ՝ Արավինդ Չիտհամբարամ

2-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա

3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս

4-րդ տեղ՝ Սամուել Սևյան

Մրցաշարի մշտական աջակից «Չեսիֆայ» ընկերությունը մրցաշարի բոլոր մասնակիցներին տրամադրել է 2000 ԱՄՆ դոլարին համարժեք «Chessify Coin»։

Մրցանակները բաշխվել են ըստ մասնակիցների զբաղեցրած տեղերի.

Արավինդ Չիտհամբարամ՝ 350$

Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 300$

Դմիտրի Կոլլարս՝ 250$

Սամուել Սևյան՝ 220$

Յոնաս Բյերե՝ 150$

Նոդիրբեկ Յակուբբոև՝ 150$

Քսյու Քսյանգու՝ 150$

Արամ Հակոբյան՝ 150$

Ռոբերտ Հովհաննիսյան՝ 150$

Բենիամին Գլեդուրա՝ 150$։




Լրահոս