Armenian text to speach

Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը:

Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք տղամարդը գործել է դիտավորյալ, այս տարբերակն առայժմ չի բացառվում։

Ինչպես ընդգծել է ոստիկանության ներկայացուցիչը, տարբեր աստիճանի վնասվածքներով  հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ այդ թվում՝ վարորդի կինը և դուստրը։

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ վկաների հետ նախնական զրույցները ցույց են տալիս, որ միջադեպի հնարավոր պատճառ կարող էր լինել երեխայի խնամակալության շուրջ վեճը։




Լրահոս