Armenian text to speach

Հայկ Սարգսյանի սկանդալային նախագիծը կրկին կքննարկեն. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 13-ին ժամը 11։00-ին կրկին կքննարկվի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։

Հիմնական զեկուցողը ՔՊ-ական Հայկ Սարգսյանն է, իսկ հարակից զեկուցողը պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը, Քննարկմանը հրավիրված է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

ԱԺ-ում մայիսի 26-ին մեկ անգամ ձախողվել էր զինվորական ծառայության մասին օրինագծի քննարկումը

Պետք է կայանար ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրինագծի փաթեթը քննարկելու համար։ Սակայն նիստը չէր կայացել։

Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ նիստը չեղարկվում է, քանի որ «կան հրատապ քննարկման հարցեր»։ Նա հավելել էր, որ դեռ ժամանակ կա նախագիծը քննարկման վերադարձնելու համար։

«Հայաստան» խմբակցություն պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ արձագանքել էր՝ նշելով, որ այս որոշումը պայմանավորված է նախագծի նկատմամբ ակնհայտ բացասական դիրքորոշմամբ։ Ըստ նրա՝ իշխանությունը հասկացել է, որ նիստում կարող է բացասական եզրակացություն ստանալ։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցել էին, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի սկանդալային նախագիծը՝ բանակի ժամկետային զինծառայությանը վերաբերող, լուրջ աժիոտաժ է առաջացրել ՔՊ խմբակցության ներսում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորների մի ստվար զանգված Սարգսյանի դեմ է դուրս եկել:

Էմմա Միքայելյան




Լրահոս