Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը մտադիր է բողոքով դիմել Լոզանի Սպորտային միջնորդ դատարան (CAS)` Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից ֆուտբոլային թիմի նոր խաղացողների գրանցման արգելքի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նման պատժի պատճառ է դարձել կատալոնցիների կողմից ՖԻՖԱ-ի կանոնակարգի այն կետի խախտումը, ըստ որի ակումբներին արգելվում է 18 տարեկանից ցածր ֆուտբոլիստների միջազգային տրանսֆերտները:
ՖԻՖԱ-ի կողմից անցկացված քննությունն ապացուցել է, որ 2009թ.-ից մինչև 2013թ.-ն «Բարսելոնան» մի քանի նման անցումներ է իրականացրել:
Կատալոնյան ակումբին պարտավորեցնում են մուծել տուգանք 450 հազար շվեյցարական ֆրանկի չափով:
Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, մոտ ժամանակներս նման ստուգումների կենթարկվեն նաև մադրիդյան «Ռեալը» և «Ատլետիկոն»: