Քիչ առաջ տեղի էր ունենում Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը, որը վարում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«2016թ. «Վեոլիա ջրին» վարձակալության տրված գույքի ցանկը թերություններով է եղել։ Բազմաթիվ են դեպքերը, երբ խնդիրը վերաբերում է «Վեոլիա ջրի» սպասարկման տիրույթից դուրս գտնվող գույքին, քանի որ այն բացակայում է ցանկում:
Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին և այնտեղ տեղադրված պոմպակայաններին: Կառուցապատողների մեղքով պոմպը չի հանձնվել «Վեոլիա ջրին» կամ պետությանը և դարձել է գլխացավանքի ու բնակիչների վեճի առարկա»,- նշել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

























































































