Դեռևս հունիսի 7-ին ArmԼur.am-ը տեղեկացրել էր, որ առաջիկայում Էջմիածին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն ու համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը հրաժարական կտան:
ArmԼur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետ դառնալու մեծ ցանկություն և նպատակ է ունեցել քաղաքապետի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը, վերջինս վստահ է եղել, որ քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից անմիջապես հետո, ինքը ավագանու ընտրությունների միջոցով կդառնա քաղաքապետ: Բայց Նիկոլ Փաշինյանն ակնհայտ ցույց է տվել, որ Էջմիածինում Պետրոսյանը բարձր հեղինակություն չունի ու պետք է գտնել մի ՔՊ-ականի, որը կկարողանա արտահերթ ընտրությունների միջոցով նոր քաղաքապետ ընտրվել:
Քաղաքապետարանի անձնակազմին վաղուց տեղեկացրել են, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արգիշի Մեխակյանն է ու վերջինս արդեն տարբեր հանդիպում քննարկումներ է ունենում աշխատակազմի հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկացրել էինք, որ ArmԼur.am-ի տեղեկությունների համաձայն` հայրենի իշխանությունները պատրաստվում են Էջմիածնում արտահերթ ընտրություններ անցկացնել:
ArmԼur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածուի փնտրտուքի մեջ է ու կարծես, թե արդեն գտել է: Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանի «սրտի» թեկնածուն Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանն է:
Վերջինիս արդեն Փաշինյանը տեղեկացրել է, որ պետք է հանդիպումներ սկսի, կարողանա էջմածինցիներին համոզել ընտրել իրեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան
























