
Հայկական շքեղության միջազգային մեկնարկ․ Սիրուշոն պաշտոնապես բացել է իր «Պռեգոմեշ» բրենդի նոր խանութ-սրահը ԱՄՆ-ում։
Հունիսի 8-ին Կալիֆորնիայում տեղի է ունեցել հայկական զարդեր ներկայացնող «Պռեգոմեշ» բրենդի նոր սրահի հանդիսավոր բացումը։ Սրահի հիմնադիր, երգչուհի Սիրուշոն անձամբ ներկա է եղել միջոցառմանը՝ ընդունելով հյուրերին և ներկայացնելով նոր հավաքածուն։
Բացման արարողությանը մասնակցել են բազմաթիվ հյուրեր՝ արվեստի, նորաձևության և բիզնես աշխարհի ներկայացուցիչներ։ Մթնոլորտը շքեղ է եղել․ հայկական տարրերով զարդարված սրահում հյուրերը հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալու նոր ձևավորված զարդերին, շփվելու Սիրուշոյի հետ և լուսանկարվելու հատուկ ձևավորված անկյուններում։
Սիրուշոն իր շնորհակալությունն է հայտնել բոլոր ներկաներին՝ նշելով, որ «Պռեգոմեշ»-ի այս նոր քայլը բրենդի միջազգային զարգացման կարևոր հանգրվան է։
Մարիանա Սարգսյան