
Լոս Անջելեսում ընթացող բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ ռետինե փամփշտից վնասվածք է ստացել ավստրալական Nine News-ի ԱՄՆ թղթակից Լորեն Թոմասին, որը նաև համագործակցում է CNN-ի հետ։
Այդ ամենը տեղի է ունեցել Թոմասի ուղիղ եթերի ժամանակ, երբ ոստիկանությունը կրակել է ռետինե փամփուշտներով։ Ըստ հեռուստաընկերության, լրագրողը ցավեր է զգացել, սակայն լուրջ վնասվածքներ չի ստացել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում վերջին օրերին ակտիվացել են բողոքի ակցիաները՝ ուղեկցվելով ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով։
Տեսանյութը՝ Arm.Lur.am տելեգրամյան ալիքում