Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցում ունկնդրել են Երևանում ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգը։
Դպրոցի սաները հանդիսատեսին են ներկայացրել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև Քամիլ Սեն-Սանսի «Կենդանիների շքահանդես» սյուիտի հիման վրա բեմադրված երաժշտական-խորեոգրաֆիկ ներկայացումը։