Armenian text to speach

Իրանը շուտով կներկայացնի միջուկային համաձայնագրի իր առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմաիլ Բաղաեին հայտարարել է, որ Թեհրանը շուտով Օմանի միջոցով կներկայացնի միջուկային համաձայնագրի իր առաջարկը՝ կոչ անելով Վաշինգտոնին չանտեսել այս հնարավորությունը։

Երկուշաբթի օրվա մամուլի ասուլիսի ժամանակ Բաղաեին անդրադարձել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի միջուկային բանակցությունների վերջին զարգացումներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 12-ից սկսած անցկացրել են բանակցությունների հինգ փուլ և ակնկալվում է, որ կրկին կհանդիպեն նոր համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով։ Երկու երկրները տարաձայնություններ ունեն ուրանի հարստացման մակարդակի հարցում։

«Չի կարելի պնդել, որ յուրաքանչյուր երկիր, որը զբաղվում է ուրանի հարստացմամբ, անպայման զենքի ծրագիր ունի։ Ներկայումս շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներ, զբաղվում են հարստացմամբ, բայց չունեն ռազմական կամ զենքի ծրագրեր», – նշել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը։

Նա ընդգծել է, որ հարստացումը ռազմավարական անհրաժեշտություն է Իրանի միջուկային արդյունաբերության համար և ծառայում է երկրի ազգային շահերին։ «Այս տեխնոլոգիան մշակվել է իրանցի գիտնականների տասնամյակների ջանքերի շնորհիվ և ոչ մի կերպ չի կարող լինել բանակցությունների կամ փոխզիջման առարկա»,- հավելել է նա։

Խոսնակը նաև նշել է, որ Իրանի համար անընդունելի է ցանկացած առաջարկ, որը հակասում է Իրանի ազգային շահերը։

Անի Վարդանյան




Լրահոս