Armenian text to speach

Իրանում ընդլայնվել է շների զբոսանքի արգելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի պաշտոնյաները ընդլայնել են շների զբոսանքի արգելքը՝ այն տարածելով երկրի առնվազն 18 քաղաքներում։ Արգելքը, որը սկզբում գործում էր միայն մայրաքաղաք Թեհրանում 2019 թվականից, այժմ կներառի նաև մեքենաներով շների տեղափոխման արգելքը։

Հիշեցնենք, որ շների պահելը դիտվել է որպես անընդունելի երևույթ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, քանի որ իշխանությունները շներին համարում են «անմաքուր» և արևմտյան մշակույթի ազդեցության արդյունք։

Սակայն, չնայած սահմանափակումներին, շների պահելը դարձել է ավելի տարածված, հատկապես երիտասարդների շրջանում, և դիտվում է որպես ընդդիմության ձև Իրանի սահմանափակող ռեժիմի դեմ։

Իսֆահան և Քերման քաղաքներում վերջերս ներդրվել են նման արգելքներ։ Քաղաքների պաշտոնյանները հայտարարել են, որ նոր կանոնները խախտողների նկատմամբ կձեռնարկվեն «իրավական գործողություններ»։

Շատերը շարունակում են իրենց շներին զբոսանքի տանել գաղտնի վայրերում՝ գիշերային ժամերին կամ մեքենայով տեղափոխել՝ խուսափելով իրավապահ մարմինների հետ հանդիպումից։

Քննադատները պնդում են, որ ոստիկանությունը պետք է կենտրոնանա հանրային անվտանգության վրա՝ աճող հանցագործությունների ֆոնին, այլ ոչ թե թիրախավորի շների տերերին և սահմանափակել նրանց անձնական ազատությունները։

Անի Վարդանյան




Լրահոս