ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեներալ Հովիկ Թամամյանի դեմ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն այլեւս չի քննելու քննիչ Տիգրան Թամամյանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը մոտ կանգնած աղբյուրներից: Առայժմ անհայտ պատճառներով Թամամի գործի նախաքննությունն անցել է քննիչ Արմեն Նադիրյանի վարույթ: Վերջինս էլ նոյեմբերի 29-ին Սեւան-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել. կոտրվել էր ուսը, ինչի արդյունքում քննիչը բարդ վիրահատության է ենթարկվել: Թե երբ կկազդուրվի եւ աշխատանքի կանցնի, պարզ չէ, ինչը նշանակում է, որ առայժմ այդ գործի շրջանակներում քննչական գործողություններ չեն ընթանա:




Լրահոս