Armenian text to speach

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի շրջանակում երկու ընկերական խաղ է անցկացրել Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է Ֆրեզնոյում և ավարտվել է 86:62 հաշվով՝ հօգուտ Հայաստանի թիմի։

Երկրորդ հանդիպումը կայացել է Գլենդելում և ավարտվել է Հայաստանի հավաքականի՝ 103:90 հաշվով հաղթանակով:

Երկու խաղերում հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը»,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս