Գյումրու քաղաքապետը հանդիպել է համատիրությունների ղեկավարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ապրիլի 15-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն հանդիպում է ունեցել քաղաքի համատիրությունների ղեկավարների հետ:

Քաղաքապետը նշել է, որ ակնառու է համատիրությունների աշխատանքներում դրական տեղաշարժը, սակայն առավել բարձր արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի համատիրություններն ավելի սերտ համագործակցեն ինչպես միմյանց, այնպես էլ քաղաքապետարանի հետ: Օրակարգում դրված հարցերից առաջինն առնչվում էր ապրիլի 19-ին սպասվող համաքաղաքային շաբաթօրյակին:

Ըստ քաղաքապետի՝ օրը պարզապես սիմվոլիկ նշանակություն չպետք է ունենա քաղաքի մաքրության պահպանման հարցում:

Տվյալ դեպքում առավել կարևոր է հետևողականությունը ինչպես մաքրման, այնպես էլ կանաչապատման հարցում: Սամվել Բալասանյանն ավելացրել է նաև, որ քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել ծառեր և տնկիներ, բայց յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին պարտավոր է հոգ տանել ծառերի խնամքի համար:
Գյումրու քաղաքապետը հավելել է նաև, որ այս տարի նախատեսված է քաղաքի տարբեր թաղամասերում 20 խաղահրապարակների կառուցում, ինչպես նաև գումարներ` բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար: Սամվել Բալասանյանը նշել է, որ շուտով կկազմվի ժամանակացույց, ըստ որի քաղաքապետը անձամբ կայցելի համատիրություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր համատիրությունների կողմից արդեն կատարված և նախանշված աշխատանքների մասնավորապես՝ բազմաբնակարանների մուտքերի երկաթյա դռների տեղադրում, խաղահրապարակների կառուցում, լուսավորություն, քաղաքապետարանի կողմից տրվող դրամական աջակցության հետ կապված հարցեր:




Լրահոս