Armlur.am-ը ՆԳՆ-ից պաշտոնապես հետաքրքրվեց՝ «Երևանի գինու օրեր» փառատոնին ինչ դեպքեր են արձանագրվել եւ եղել են բերման ենթարկվածներ, թե՝ ոչ։
Ի պատասխան ՆԳՆ լրատվականից պաշտոնապես հայտնեցին.
«Հունիսի 8-ից հունիսի 9-ը Սարյան-Թումանյան փողոցներում տեղի ունեցած «Երևանի գինու օրեր» խորագրով միջոցառման վայրից սառը զենք կրելու, խուլիգանության, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են բերվել 10 անձինք»։
Քնար Մանուկյան




















































































