Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավորի որդին կալանավորվել է «ՀԱՎԱՆԱ» ռեստորանի սեփականատիրոջ կաշառքի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես նկատում ենք Հակակոռուպցիոն կոմիտեում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների կաշառքի գործով կծիկը հասել է դատավորների հարազատներին ու ուշագրավ զարգացումներ են սպասվում:

Մայիսի 27-ին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Կոմիտեն գործողություններ է իրականացրել քաղաքապետարանում։

Արդյունքում ձերբակալվեցին և հիամ կալանաքի տակ են մի շարք անձիք: Ձերբակալվածները քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ էին, նրանցից մեկը՝ Ղափլանյան Գևորգն է, որն աշխատել է Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունում, նրան ձերբակալել էին տանից։

Նա նշված վարչությունում եղել է տեսուչ, 23-ից 25 միլիոն դրամ կաշառք է վերցրել «ՀԱՎԱՆԱ» ռեստորանի սեփականատեր Աշոտ Բաղդասարյանից, որի ռեստորանն այժմ վերանվանվել է «Պարկ Բրիջ»:

Գեւորգ Ղափլանյանը կալանավորվել է, իսկ Աշոտ Բաղդասարյանի նկատմամբ ազատության հետ առնչվող խափանման միջոց է ընտրվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն հենց այս քրեական վարույթի շրջանակներում էլ կալանավորվել է նաև Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանի որդին։ Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ մայիսի 30-ին էլ Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի վարույթի շրջանակում խուզարկել է «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակը, որը կապ ունի կաշառքի գործով անցնող անձանցից մեկի հետ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս