Armenian text to speach

Հիմա էլ Դատախազը ԱԺ կգնա Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի հետևից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ՝ Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ:

Հիշեցնենք, որ հնարավոր այս մեղադրանքների մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ մարտի 13-ին։

ԱԺ նախագահի խոսնակը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։

Օրաթերթը գրել էր․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են, թե ով կամ ովքեր են լինելու հաջորդ պատգամավորները, որոնց հետեւից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով ու կզրկի անձեռնմխելիությունից։ Իսկ որ բացի Տարոն Մարգարյանից եւ Հովիկ Աղազարյանից էլի օրենսդիրներ կան իրավապահ համակարգի թիրախում, մեր աղբյուրները չեն բացառում:

Խոսքը «Հայաստան» խմբակցության պատգամավորներից երկուսի մասին է, որոնց անունները առայժմ չենք հրապարակում:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2025 թվականի հունվարի 11-ին գրել էր, որ գարնանային սրացումներ են սպասվում ինչպես կալանավորումների տեսքով, այնպես էլ այլ ձեւաչափով, նոր «մասկի շոուների» ականատես կլինենք:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը խստորեն հրահանգել է առաջիկայում գետնի տակից էլ լինի հիմքեր պեղել, եթե դրանք չկան էլ «ստեղծել» ու գործեր հարուցել, կալանավորել իր բոլոր ընդդիմախոսներին, ովքեր կփորձեն քննադատել կամ ինչ-որ քայլով դեմ գնալ իշխանությանը:

Կարելի է ասել՝ սա նախընտրական փաշինյանական հնարք է՝ ընտրություններից առաջ ընդդիմախոսներից ձերբազատվելու: Այլ կերպ ասած, Փաշինյանն ընտրություններից առաջ մաքրում է քաղաքական դաշտը, որպեսզի ասպարեզում մնան միայն իրեն հավատարիմ ու իր «սրտի ընդդիմությունը», որը ցանկացած դեպքում պատրաստ կլինի գործարքի գնալ ՔՊ-ի հետ, եւ մի երկու զազրախոսներ»:

Սոնա Գրիգորյան 




Լրահոս