Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեյրան Օհանյանին կարող է սպառնալ 6-12 տարի ազատազրկում․ մանրամասներ քրգործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազ Աննա վարդապետյանը դիմում է ներկայացրել ԱԺ-ին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դատախազը Խորհրդարան է ներկայացրել 76 էջանոց մեղադրանք, որ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

Մայիսի 7-ին, երբ ԱԺ-ում նիկոլ Փաշինյանը զայրացավ,«համբալներ», «վեր ընգեք տեղներդ», «ձեզ կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները», սպառնալիքներով հարձակվեց ընդդիմաիդր պատգամավորների վրա, ակնհայտ էր, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրգործ հարուցելու հրահանգ տրվեց: Եվ այսօր հայտնի դարձավ, որ դատախազը միջնորդել է ԱԺ-ին նոր մեղադրանք հարուցելու թույլտվություն տալ Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին:

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ հարուցված մեղադրանքի միջնորդությունը վերաբերում է Սերան Օհանյանի Դրախտիկ համայնքում կառուցված ամառանոցին, որը կառուցվել է Սեյրան Օհանյանի համար, որն այն ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարն էր։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս