ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծաղկաձորում ամառային հանգիստը սկսվում է 80 000 դրամից՝ հասնելով մինչև 600 000 դրամի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառը դեռ նոր է սկսվում, բայց Հայաստանի ամենապահանջված հանգստյան գոտիներից մեկում՝ Ծաղկաձորում, հանգստյան համար սահմանված գնային շեմը տատանվում է։

Armlur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա ամառային սեզոնին 2 անձի համար 6 օրյա հանգստի արժեքները սկսվում են 80 000 դրամից և կարող են հասնել մինչև 600 000 դրամ՝ կախված ընտրած հյուրանոցից և ծառայություններից։

Մասնավորապես՝
• Alpina Resort-ում վեցօրյա հանգիստը արժե 85 500 դրամ,
• Էլեգանտ հյուրանոցում՝ 120 000 դրամ,
• եյթ by եյթ հյուրանոցում՝ 197 200 դրամ,

• Multi Rest House-ում՝ 250 000 դրամ,
• Loft Tsaghkadzor-ում՝ 534 600 դրամ,
• Ararat Resort-ում՝ 222 000 դրամ,
• Kechi Hotel-ում՝ 120 000 դրամ,
• Teghenis Resort-ում՝ 230 000 դրամ,
• իսկ ամենաբարձր գինը գրանցվել է Villa Capital in Tsaghkadzor-ում, որտեղ հանգիստը արժե շուրջ 600 000 դրամ։

Շատ հյուրանոցներ նախընտրում են ներկայացնել փաթեթային գներ՝ ներառելով նախաճաշ կամ ճաշ՝ իսկ որոշներն առաջարկում են միայն գիշերակացի արժեքը՝ առանց սննդի։ Այդ իսկ պատճառով, նույն արժեքի շրջանակում առաջարկվող ծառայությունների ծավալը կարող է էապես տարբեր լինել։

Ծաղկաձորը շարունակում է մնալ զբոսաշրջիկների և տեղացիների նախընտրած ուղղությունը՝ հատկապես հով եղանակի, մաքուր օդի ու բնության հանգիստ մթնոլորտի շնորհիվ։

Մարիանա Սարգսյան




Լրահոս