
ՀՀ Վերահսկիչ պալատն այսօր արտագնա նիստ է անցկացնելու Գեղարքունիքի մարզում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՎՊ կողմից Գեղարքունիքի մարզում բավական լուրջ չարաշահումներ են բացահայտվել: Եւ այսօր մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի եւ աշխատակիցների ներկայությամբ ջրի երես կհանվեն այնտեղ բացահայտված վատնումներն ու յուրացումները: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ այս բացահայտումները բավական ուշագրավ բնույթ ունեն. բացահայտված աղաղակող փաստերին մարզպետ Պողոսյանի անմիջական մասնակցության մասին չկան իրավաբանական ապացույցներ: Իսկ դա պատահական չէ. ամենայն հավանականությամբ, նախկին ոստիկանը, որ հիմա զբաղեցնում է մարզպետի պաշտոնը, ժամանակին հոգացել է, որ ամեն ինչ արվի ուրիշների ձեռքերով, որպեսզի արդյունքում ինքը ջրից չոր դուրս գա: