Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ ինքը չգիտի հրաշալի քառյակը` ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը ճաք են տվել, թե գաջել են, դա թող իրենք որոշեն: «Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրեց` խաղեր չտալ, բայց խաղեր տրվել են»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որում վարչապետը խորհուրդ է տալիս Լևոն Տեր-Պետրոսյանին ծերությունն արժանապատիվ վայելել, Կարեն Քոչարյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ Աբրահամյանի խնամին համաձա՞յն է այդ կարծիքին: Թող Աբրահամյանն այդ հարցն ուղղի Գագիկ Ծառուկյանին»:
Քաղտեխնոլոգը համաձայն է Լյովա Խաչատրյանի այն տեսակետին, թե Հովիկ Աբրահամյանը ճգնաժամային մենեջեր է:
«Բայց մեզ պետք է լիդեր մենեջեր, որը երկիրը դուրս կբերի այս հիմար վիճակից»,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը, ըստ բանախոսի, այս համակարգի ամենաներդաշնակ թեկնածուն է:
Կարեն Քոչարյանին զարմացնում է մեկ այլ բան` Հովիկ Աբրահամյանի կենսագրությունը սկսվում է 32 տարեկանից:
«Ոչ մի ամոթ բան չկա, որ նա աշխատել է բանվոր կամ չգիտեմ ինչ: Սա ընդամենը տհաս PR-շիկների մտածողության արդյունք է»,- եզրափակեց քաղտեխնոլոգը:
Սոնա Դավթյան