«Սասուն» ջոկատի հրամանատար, Հրազդանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը պատերազմի դաշտ է գնացել այն գիտակցությամբ, որ երկրում պետք է անկախություն լինի: Իսկ այսօր նրա պատկերացրած անկախ Հայաստանի գոյությունը վտանգված է:
«Ես պայքարում էի սպարապետ Վազգեն Սարգսյանի պատկերացրած երկրի համար: Ու եթե մենք այսօր չունենք այդ երկիրը, մեղավորները ՀՀ ոչ լեգիտիմ իշխանություններն են: Նրանք շուտով ժողովրդի առջև պատասխան են տալու»,- ասում է «Սասուն» ջոկատի հրամանատարը:
Նախկին քաղբանտարկյալը ժողովրդին կոչ է անում սթափվել ու չենթարկվել այն օրենքներին, որոնք այժմյան իշխանություններն են պարտադրում և պայքարեն իրեց ազատության համար. «Ազատությունն ամենաթանկ բանն է աշխարհում»:
Իսկ ո՞վ է եղել Սասուն Միքայելյանը, որտեղի՞ց է սերել, ի՞նչ ճանապարհ է անցել: Ինչպե՞ս եղավ, որ ջոկատ հիմնեց ու գնաց պատերազմի դաշտ, ի՞նչ գիտակցությամբ է այդ քայլն արել և ի վերջո ինչի՞ է հասել: Այս ամենը Armlur.am լրատվականը կներակայցնի ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ շուրթերով…
Սոնա Գրիգորյան