Քիչ առաջ Արզնի համայնքի ձերբակալված ղեկավարը ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ երեկ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Արզնիի «Avenue Arzni» հյուրատնից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, կա 2 վիրավոր։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր։ ArmLur.am-ը դեպքի վայրից ներկայացրել էր բացառիկ տեսանյութ։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ կա նաև օպերատիվ տեղեկություն, որ ևս 2 հոգի նշված հյուրատանը ծեծի են ենթարկվել։ Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները պարզում են հրազենային վնասվածք ստացած և այդ 2 քաղաքացիների ինքնությունը։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից արդեն հիվանդանոց է մեկնել քննչական խումբը։

Քնար Մանուկյան




Լրահոս